Մեր մասին
Առողջապահության համակարգի վերափոխում տեսական և գործնական քայլերի միջոցով
Հիմնադրվելով 2023 թվականին՝ մենք միավորում ենք Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին՝ ճարպակալման կանխարգելման և բուժման տեսությունն ու պրակտիկան առաջ մղելու համար։
Մենք Եվրոպական ճարպակալման ուսումնասիրության ասոցիացիայի (EASO) անդամ ենք 2024 թվականից
Հիմնական ուղղությունները
Կանխարգելում և կրթություն
Ապացույցների վրա հիմնված ծրագրերի և կրթական նախաձեռնությունների միջոցով տրամադրում ենք գիտելիք և գործիքակազմ առողջ և կայուն կենսակերպ ձևավորելու համար։
Հիմնական ուղղությունները
Մասնագիտական զարգացում
Զարգացնում ենք մասնագիտական կարողությունները միջազգային համաժողովների, աշխատաժողովների և շարունակական բժշկական կրթության ծրագրերի միջոցով։
Հիմնական ուղղությունները
Հետազոտություններ և ջատագովություն
Նպաստում ենք ճարպակալման կանխարգելման ոլորտի միջազգային հետազոտություններին և աջակցում հանրային առողջապահական արդյունավետ քաղաքականությունների մշակմանը, որոնք ուղղված են բնակչության նյութափոխանակային առողջության բարելավմանը։
Հիմնական ուղղությունները
Բազմամասնագիտական համագործակցություն
Միավորում ենք էնդոկրինոլոգներին, սրտաբաններին, սննդաբաններին, հոգեբաններին և այլ մասնագետների՝ ապահովելու համալիր և արդյունավետ խնամք

Միայն թվեր
2023
Հիմնադրման տարեթիվ
200+
Ակտիվ անդամներ
EASO
Միջազգային կապեր

