top of page

Մեր մասին

Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիան մասնագիտական միավորում է, որը հիմնադրվել է 2023 թվականին՝ ճարպակալման կանխարգելման, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման ոլորտներում գիտական ու կրթական գործունեությունը խթանելու նպատակով։ Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է ոլորտում բարձր հեղինակություն ունեցող մասնագետների, բժիշկների, գիտնականների և առողջապահության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ճանաչում

2024 թվականին Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիան (AOP) գրանցեց կարևոր ձեռքբերում՝ դառնալով Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASO) անդամ։ Այս անդամակցությունը մեր կազմակերպությանը հնարավորություն է տալիս լինել ճարպակալման հետազոտությունների և կլինիկական գերազանցության միջազգային ցանցի մի մասը։

EASO-ին անդամակցությունը վկայում է նյութափոխանակային բժշկության ոլորտում միջազգային չափանիշներին հետևելու, գիտական առաջընթացին նպաստելու և միջազգային համագործակցությունը զարգացնելու մեր հանձնառության մասին։

AOP logo_edited.png

Թիմ

Haykanush Hambardzumyan.jpg

Հայկանուշ Համբարձումյան

Ճարպակալման կանխարգելման ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, հանդիսանում է ՀՀ առաջատար էնդոկրինոլոգներից մեկը

Levon Grigoryan.jpg

Լևոն Նիկիտայի Գրիգորյան

Խորհրդի անդամ

Լապարոսկոպիկ վիրաբույժ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան, «ՍԼԱՎՄԵԴ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս

Renata Markosyan.jpg

Ռենատա Մարկոսյան

Խորհրդի անդամ

Բժշկական գիտությունների թեկնածու (PhD), ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Աստղիկ» հիվանդանոցի էնդոկրին ծառայության ղեկավար

David Gevorgyan.jpg

Դավիթ Գևորգյան

Խորհրդի անդամ

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, ԵՊԲՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի գործադիր տնօրեն։ «Հայկական հոգեկան առողջության ասոցիացիայի» հիմնադիր անդամ

Sofya Zoryan.jpg

Սոֆյա Զորյան

Խորհրդի անդամ

ԵՊԲՀ Ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս, գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետ

Armen Mkrtchyan.jpg

Արմեն Մկրտչյան

Խորհրդի անդամ

ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Lilit Vardanyan.jpg

Լիլիթ Վարդանյան

Կլինիկական հոգեբան

Mariam Chalabyan.jpg

Մարիամ Չալաբյան

Հետազոտությունների համակարգող

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Նպաստել Հայաստանում ճարպակալման տարածվածության և դրա հետևանքների նվազեցմանը՝ հետևյալ ուղղություններով․

Կրթություն
Ապացույցահեն գիտելիքների տրամադրում առողջապահության ոլորտի մասնագետներին, պացիենտներին և լայն հանրությանը։

Մասնագիտական զարգացում
Շարունակական բժշկական կրթության միջոցով կլինիկական հմտությունների և մասնագիտական կարողությունների կատարելագործում։

Հետազոտություններ
Նպաստել ճարպակալման և նյութափոխանակային հիվանդությունների վերաբերյալ գիտական գիտելիքների զարգացմանը և ընդլայնմանը։

Ջատագովություն
Առողջ ապրելակերպի և ճարպակալման կանխարգելմանն ուղղված քաղաքականությունների և նախաձեռնությունների խթանում։

Համագործակցություն
Բազմամասնագիտական գործընկերությունների զարգացում բժշկական տարբեր մասնագիտությունների և միջազգային կառույցների միջև։

 

 

 
EASO.png

Միջազգային 
համագործակցություն

Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիա (EASO)

2024 թվականից լինելով European Association for the Study of Obesity-ի անդամ կազմակերպություն՝ Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիան (AOP) մասնակցում է ճարպակալման հետազոտության, կրթության և բուժման զարգացմանն ուղղված EASO-ի առաքելության իրականացմանը Եվրոպայում և դրանից դուրս։

Այս համագործակցությունը մեր անդամներին հնարավորություն է տալիս օգտվել՝

  • Միջազգային գիտաժողովների և կոնգրեսների մասնակցության հնարավորություններից,

  • Համատեղ գիտահետազոտական ծրագրերից և համագործակցություններից,

  • Ապացույցահեն կլինիկական ուղեցույցներից և մասնագիտական ռեսուրսներից,

  • Ճարպակալման ոլորտի մասնագետների և հետազոտողների միջազգային մասնագիտական ցանցից։

Հարցե՞ր ունեք

Ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին

bottom of page