top of page

Ի՞նչ է ավելացված շաքարը

  • 1 day ago
  • 2 min read


Ավելացված շաքարը այն շաքարն է, որը սննդին ավելացվում է արտադրության կամ պատրաստման ընթացքում, ոչ թե բնականորեն պարունակվում է մթերքում։

Օրինակ՝

  • շաքար (սպիտակ, շագանակագույն)

  • գլյուկոզա, ֆրուկտոզա, սուկրոզա

  • եգիպտացորենի օշարակ (HFCS)

  • մեղր, օշարակներ (երբ ավելացված են արտադրանքին)


Օրական թույլատրելի քանակ․

 ԱՀԿ (WHO) առաջարկություն․

  • <10% ընդհանուր էներգիայից՝ առավելագույն սահման

  • <5%՝ առողջության լրացուցիչ օգուտների համար

 Օրինակ (2000 կկալի դեպքում)՝

  • 10% = մոտ 50 գ շաքար/օր

  • 5% = մոտ 25 գ շաքար/օր

 Գործնականում՝ 1 թեյի գդալ շաքար ≈ 4–5 գ

Ավելացված շաքարի հիմնական աղբյուրները

ըմպելիքներ (սա ամենամեծ աղբյուրն է շատ երկրներում)

  • գազավորված ըմպելիքներ

  • էներգետիկ ըմպելիքներ

  • քաղցրացված հյութեր և կոմպոտներ (այդ թվում տանը պատրաստված)

  • սառը թեյեր

քաղցրավենիք

  • թխվածքաբլիթներ

  • տորթեր

  • կոնֆետներ

  • շոկոլադ

  • վաֆլի

  • մուրաբա, ջեմ

«Առողջ թվացող» մթերքներ

  • մրգային յոգուրտներ

  • պատրաստի նախաճաշեր, եգիպտացորենի փաթիլներ

  • մուսլիներ / granola

  • սոուսներ (կետչուպ, բարբիքյու)


Ինչպե՞ս հասկանալ շաքարի քանակը․ պիտակի ընթերցում

 Նայեք՝ ածխաջրեր բաժինը

  • Սա ցույց է տալիս ընդհանուր շաքարը (բնական + ավելացված), որոշ դեպքերում առանձին տողով կա նշում ավելացված շաքարի վերաբերյալ

Պիտակի վրա բաղադրիչները նշվում են ըստ քանակի նվազման՝ շատից քիչ։

 Եթե շաքարը  գտնվում են առաջին 3 բաղադրիչների մեջ → շաքարը բարձր է


Արագ գնահատման կանոն

  • <5 գ/100 գ → ցածր շաքար

  • 5–10/100 գ → միջին

  • >10/100 գ → բարձր

  • Առողջության հիմնական ռիսկեր


Ավելացված շաքարի բարձր օգտագործումը կապված է թվարկվածների հետ՝

  • Հավելյալ քաշ և գիրություն

  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ

  • ատամների կարիես

  • ճարպային լյարդ

  • սրտանոթային ռիսկերի աճ

  • քաղցի կարգավորման խանգարում (ավել ախորժակ)

Շաքարի մոտավոր պարունակությունը ՝ կարելի է հաշվել շաքարի կտորների տեսքով գամ թեյի գդալներով, 1 կտոր/1 թգ 4-5 գրամ

Coca-Cola / Pepsi (330 մլ)՝ ≈ 35–37 գ շաքար / 330 մլ (մոտ 7–9 թեյի գդալ շաքար է),     1 լիտր՝ ≈ 100–110 գ շաքար

Մրգային յոգուրտ (150–200 գ)՝ ≈ 10-20 գ շ ավելացված աքար / 150–200 g

 Կետչուպ՝ 1 ճգ (15 գ) ≈ 3–4 գ շաքար, 100 գ ≈ 20–25 գ շաքար

Մուրաբա / ջեմ՝ 100 գ ≈ 45–60 գ շաքար, 1 ճգ (20 գ) ≈ 9–12 գ շաքար

Կաթնային շոկոլադ  (50 գ) ≈ 20–30 գ շաքար

Վանիլային  պաղպաղակ՝  100 գ ≈ 15–22 գ

Լցնովի պաղպաղակ  (McDonald’s)՝  1 բաժին ≈ 12–20 գ

Պաղպաղակի ընդհանուր աշխաջրերի մոտ 70–90% ավելացված շաքարն է

Վաֆլի ցիտրուսային կամ այլ միջուկով՝  100 գ ≈ 30–40 գ շաքար

Շոկոլադապատ վաֆլի՝  100 գ ≈ 35–45 գ շաքար

 
 
 

Comments


bottom of page