top of page
magnific__talk__41445_edited.png

2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկի հաշվիչ

Ճարպակալման կանխարգելման ասոցիացիայի այս գործիքը կօգնի պարզել՝ ո՞ր խմբում եք դուք․

  • 7-14 միավորների դեպքում․ 2 տ․ՇԴ զարգացման ցածր կամ միջին ռիսկ (1-17% հավանականություն 10 տարվա ընթացքում) , 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար ռուտինային սկրինինգը խորհուրդ չի տրվում

  • 15-20 միավորների դեպքում․ 2 տ․ ՇԴ զարգացնամ բարձր ռիսկ (33% հավանականություն 10 տարվա ընթացքում): Գլիկոլիզացված հեմոգլոբինի սքրինինգ յուրաքանչյուր 3-5 տարին մեկ։

  • >21 միավորների դեպքում․ 2 տ․ ՇԴ զարգացման շատ բարձր ռիսկ (50 % հավանականություն 10 տարվա ընթացքում): Գլիկոլիզացված հեմոգլոբինի սքրինինգ տարին մեկ անգամ։

    • Տարիք՝ <45=0, 45–54=2, 55–64=3, >64=4

    • Սեռ (Արական/Իգական)՝ ինքնին միավորներ չի տալիս — միայն որոշում է, թե իրանի շրջագծի որ միջակայքը կիրառվի

    • Հասակ/Քաշ՝ միայն մուտքային տվյալներ են, օգտագործվում են ՄԶԻ-ի հաշվարկի համար

    • ՄԶԻ (Մարմնի Զանգվածի Ինդեքս)՝ <25=0, 25–30=1, >30=3

    • Իրանի շրջագիծ՝ Տղամարդ՝ <94 սմ=0, 94–102 սմ=3, >102 սմ=4 | Կին՝ <80 սմ=0, 80–88 սմ=3, >88 սմ=4

    • Արյան ճնշումը կարգավորող դեղորայքի ընդունում՝ Ոչ=0, Այո=2

    • Ժառանգականություն (շաքարային դիաբետ, ճարպակալում կամ սիրտ-անոթային հիվանդություններ)՝ ծնողների կամ երեխաների մոտ=5, տատիկ/պապիկների կամ հեռու հարազատների մոտ=3, չունի=0

    • Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում երբևէ (հիվանդության ընթացքում, պատահական հետազոտությամբ, հղիության ընթացքում)՝ Այո=5, Ոչ=0

    • Քաղցր ըմպելիքներ՝ օրական 0–1 բաժակ=0, 2–4 բաժակ=2, >4 բաժակ=5

    • Գիշերային սնունդ ընդունելու հակում՝ Հաճախ=5, Երբեմն=2, Երբեք=0

    • Ֆիզիկական ակտիվություն (րոպե/շաբաթ, միջին-բարձր ինտենսիվությամբ)՝ >120=0, 30–120=1, <30=2

  • Այս հաշվիչը հիմնված է Յանա Լինդսթրոմի (Jaana Lindstrom) և Յակո Թուօմիլետոյի (Jaakko Tuomilehto) կողմից ստեղծված FINDRISC (Ֆիննական դիաբետի ռիսկի սքոր) գնահատման համակարգի վրա, որը հարմարեցված և փոփոխված է Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի թիմի և ասոցիացիայի նախագահ Հայկանուշ Համբարձումյանի կողմից։

bottom of page